AWS Public Sector Blog

Republic of Armenia’s Ministry of High-Tech Industry and AWS sign Memorandum of Understanding (MoU)

The Republic of Armenia’s Ministry of High-Tech Industry and Amazon Web Services (AWS) have signed a Memorandum of Understanding (MoU) with the aim of modernizing the technological infrastructure of the state and accelerating the adoption of cloud services in the public and the private sector of Armenia.

The MoU was signed by Max Peterson, vice president of worldwide public sector at AWS, and Vahagn Khachaturyan, the former Minister of High-Tech Industry and current President of the Republic of Armenia.

The collaboration with AWS, a global leader in cloud computing, provides a unique opportunity to drive Armenia’s modernization and digital transformation, an integral part of the national agenda and a catalyst to strengthen Armenia’s position as a regional leading technology hub. The MoU facilitates and supports the development and adoption of a holistic cloud-first policy, both in terms of the relevant digitalization strategy, the modernization of information systems and services, as well as the development of capabilities and the adoption of the appropriate business model, security policies, open data, and other technical aspects.

To increase national competitiveness, the MoU will drive a wide range of educational initiatives to develop Armenia’s workforce and prepare Armenian workers for the jobs of the future. In addition, the MoU focuses on providing support to facilitate cloud adoption for technology startups and small-medium businesses (SMBs) through a series of programs, as well as providing access to the global community of AWS professionals and experts to develop customized enterprise frameworks and roadmaps for cloud migration.

“With this Memorandum, we have laid the foundation for a new collaboration. We believe in cloud computing’s transformative power for economic growth, for leapfrogging innovation and in delivering high quality public services for the good of all citizens. This is a part of our government 2021-2026 program and it can be achieved through investment in digital trust and appropriate norms and regulations. Our shared commitments under this MOU are a role model to build digital trust and to increase the national competitiveness,” said Robert Khachatryan, Minister of High-Tech Industry for the Republic of Armenia.

Max Peterson, vice president of worldwide public sector at AWS, said: “Armenia is ushering in a new era of innovation, with entrepreneurs, public organizations, and businesses sharing the vision of a modern digital society. We’re pleased to have signed this Memorandum of Understanding with the Government of Armenia, and look forward to supporting this vision through initiatives that will drive innovation, contribute to the development of its digital economy, support legacy IT system modernization, and develop digital skills for future generations.”

Learn more about how AWS supports public sector organizations around the world at the AWS in the Public Sector main page.


ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը և Ամազոն Վեբ Սերվիսը (Amazon Web Services (AWS)) Փոխըմբռնման հուշագիր են ստորագրել՝ նպատակ ունենալով արդիականացնելու պետության տեխնոլոգիական ենթակառուցվածքը և արագացնելու ամպային ծառայությունների ներդրումը Հայաստանի պետական և մասնավոր հատվածներում։

Փոխըմբռնման հուշագիրը ստորագրել են AWS-ի գլոբալ հանրային հատվածի փոխնախագահ Մաքս Փեթերսոնը և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար, ներկայիս ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։

Ամպային հաշվողականության համաշխարհային առաջատար AWS-ի հետ համագործակցությունը բացառիկ հնարավորություն է առաջ մղելու Հայաստանի արդիականացումն ու թվային փոխակերպումը, որն ազգային օրակարգի անբաժանելի մասն է, ամրապնդելու Հայաստանի դիրքը՝ որպես տարածաշրջանային առաջատար տեխնոլոգիական կենտրոն:

Փոխըմբռնման հուշագիրն ամբողջությամբ նպաստում և աջակցում է ամպային քաղաքականության առաջնահերթությունների զարգացմանը, մշակմանն ու ընդունմանը՝ ինչպես  թվայնացման ռազմավարության, տեղեկատվական համակարգի արդիականացման, այնպես էլ՝ հնարավորութունների զարգացման և համապատասխան բիզնես մոդելի, անվտանգային քաղաքականության և տեխնիկական այլ տվյալների առումով։

Ազգային մրցունակությունը բարձրացնելու, Հայաստանի աշխատուժը զարգացնելու և ապագայում նրանց աշխատանքի նախապատրաստելու նպատակով՝ Փոխըմբռնման հուշագիրը կխթանի նաև կրթական մի շարք նախաձեռնությունների իրականացումը։

Փոխըմբռնման հուշագրում առանձնակի կարևորվում է նաև ամպային տեխնոլոգիաների ներդրման աջակցությունը՝  տեխնոլոգիական ստարտափների և փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների համար՝ օգնելով նրանց մի շարք ծրագրերով, ապահովելով AWS մասնագետների և փորձագետների գլոբալ համայնք մուտք գործելու հնարավորություն` անհատական կորպորատիվ պլատֆորմներ և ամպային միգրացիայի ճանապարհային քարտեզներ մշակելու համար։

«Այս հուշագրով մենք նոր գործընկերության հիմք ենք դրել: Մենք հավատում ենք ամպային հաշվողականության փոխակերպող ուժին, որը կբերի տնտեսական աճ, նորարարության թռիչքաձև զարգացում և բարձրորակ հանրային ծառայությունների մատուցում` ի շահ ՀՀ քաղաքացիների։ Սա բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրից, որին կարելի է հասնել թվային հարթակների նկատմամբ վստահության բարձրացմամբ և համապատասխան կանոնակարգերի ներդրման միջոցով։ Այս փոխըմբռնման հուշագրով մեր ընդհանուր պարտավորություններն օրինակելի նախադեպ են թվային վստահության ձևավորման և ազգային մրցունակության բարձրացման համար», – Ռոբերտ Խաչատրյան, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար։

AWS-ի գլոբալ հանրային հատվածի փոխնախագահ Մաքս Փեթերսոնն ասել է.

«Հայաստանը թևակոխում է նորարարության նոր դարաշրջան, որտեղ ձեռնարկատերերը և քաղաքացիական հասարակության կազմակերպությունները կիսում են ժամանակակից թվային հասարակության տեսլականը: Մենք ուրախ ենք, որ ստորագրել ենք այս Փոխըմբռնման հուշագիրը Հայաստանի կառավարության հետ և ակնկալում ենք աջակցել այս տեսլականին այնպիսի նախաձեռնություններով, որոնք կխթանեն նորարարությունը, կնպաստեն թվային տնտեսության զարգացմանը, կաջակցեն հին ՏՏ համակարգերի արդիականացմանը և ապագա սերունդների թվային հմտությունների զարգացմանը»: